Բաքվում ավարտվեց 2023-ի օգոստոսի 1-ին Լաչինի շրջանի Աղավնո գյուղի տարածքից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի գործով դատավարությունը։
Դատարանը 62-ամյա Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ օրենքի պահանջներին համապատասխան՝ Բեգլարյանին փաստաբան և թարգմանիչ է տրամադրվել։
Նշվում է 5 տարին Բեգլարյանը կանցկացնի խիստ ռեժիմի գաղութում։
Բաքուն Ռաշիդ Բեգլարյանին մեղադրում է 90-ականներին գերիների խոշտանգելու, անօրինական զինված խմբավորումների անդամակցելու համար։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, թե նա ցուցմունքներ է տվել «Խոջալուից դուրս եկած և սպանված հարյուրավոր խաղաղ բնակիչների մասին»։
Այս մեղադրանքով Բաքուն 15 տարվա ազատազրկման է դատապարտել նաև Վագիֆ Խաչատրյանին։
Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիներն առևանգել են 2023-ի ամռանը Հակարիի կամրջից, երբ նա Արցախից Հայաստան էր գալիս սրտի բաց վիրահատության համար: