Բաքվում սեփական արտադրության նոր ԱԹՍ-ներ են ներկայացվել

Արխիվ

Այս օրերին Բաքվում ընթացող ռազմական արդյունաբերության ցուցահանդեսին նաև ադրբեջանական արտադրության նոր ԱԹՍ-ներ են ներկայացվել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցահանդեսին նշվել է, որ արտադրության համար մեծամասամբ տեղական տեխնոլոգիաներ են օգտագործվում։

Արտադրվում են ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային ԱԹՍ-ներ։

Հայաստանի ռազմական գնումները պարբերաբար քննադատող Ադրբեջանի նախագահը օրերս հայտարարեց՝ երկրի պաշտպանունակության ամրապնդումն առաջնահերթություն է։

Բաքվի հաճախակի դարձած այս մեղադրանքներին Երևանում արձագանքում են՝ Ադրբեջանը նույնպես զինվում է, ու հիշեցնում՝ հայկական կողմն առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդնել, առաջարկին, սակայն, Ադրբեջանը չի արձագանքել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը JF-17C կործանիչներ է ձեռք բերել