Ադրբեջանը դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձևը, որը պահանջել էր անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող ռազմագերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությանը։
Ձայների գերակշիր մեծամասնությամբ ընդունված փաստաթուղթը որակելով «անհիմն ու կանխակալ», Ադրբեջանի Միլլի Մեջլիսը պնդում է, թե այն «անտեսում է ինքնիշխանության, օրենքի գերակայության և արդարադատության սկզբունքները, ինչպես նաև ծանր հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու՝ Ադրբեջանի օրինական իրավունքը»։
«Միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան վերականգնելով իր տարածքային ամբողջականությունն՝ Ադրբեջանն ունի բոլոր օրինական իրավունքները՝ պատասխանատվության ենթարկելու ծանր հանցագործությունների մեղավորներին, այդ թվում՝ զինված անջատողականության, խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և ահաբեկչության համար», - ասվում է հայտարարության մեջ։
Եվրոպական խորհրդարանը պնդել էր՝ հայերի դեմ Բաքվի դատավարությունները շինծու են, նրանք ենթարկվում են նվաստացման ու կտտանքների։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ռազմագերիների ազատ արձակում, արցախահայերի վերադարձ»․ Եվրախորհրդարանն ընդունեց բանաձևը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ռազմագերիների ազատ արձակում, արցախահայերի վերադարձ»․Եվրախորհրդարանի բանաձևն այսօր կդրվի քվեարկության