Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը, քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության և այլ հարցեր: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը՝ հավելելով, որ երկկողմ հանդիպմանը հաջորդել է ընդլայնված նիստ՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ոլորտների բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ։
Հաղորդվում է, որ նախարար Հասանովը նաև առանձին հանդիպումներ է ունեցել թուրքական ռազմական արդյունաբերության առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, «վստահություն հայտնել, որ համատեղ ռազմատեխնիկական նախագծերն էլ ավելի կբարձրացնեն երկու եղբայրական երկրների պաշտպանունակությունը»։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպումների ավարտին երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվել, դրանց բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի ռազմական ղեկավարությունը ժամանել է Բաքու