Բաքուն կրկին քննադատում է Ֆրանսիային

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն

Պաշտոնական Բաքուն կրկին քննադատում է Ֆրանսիային՝ Փարիզին մեղադրելով «գաղութատիրական հակումների և իսլամատյացության» համար։

«Ժողովրդավարության» անվան ներքո այդ երկրում ծավալված հակաադրբեջանական արշավը նպատակ ունի քողարկել Ֆրանսիայի արտաքին քաղաքական ձախողումները», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով վերջին օրերին ֆրանսիական մի շարք պարբերականներում Ադրբեջանին նվիրված հրապարակումներին։

«Ադրբեջանը բռնապետություն որակելուց առաջ Ֆրանսիան պետք է դասեր քաղի իր իսկ գործունեությունից։ Ֆրանսիական կողմը պետք է հստակ գիտակցի, որ մեր երկրի դեմ հրահրված արշավը, հնչեցվող անվայելուչ հայտարարություններն ու սադրանքները անպատասխան չեն մնա», - հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան Բաքվից հետ կանչեց իր դեսպանին. խնդիրը քննարկվել է Մակրոնի մակարդակով