«Ֆրանսիայի նախարարի հրաժարումը COP29-ին մասնակցելուց ոչ կառուցողական մոտեցում է», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը նշել է, որ ցանկացած պատրվակով համաժողովին չմասնակցելը սխալ քայլ է Ֆրանսիայի կողմից՝ որպես ԵՄ առաջատար երկիր, որն իրեն համարում է նաև կլիմայի փոփոխության ոլորտում առաջատարներից մեկը։
Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարարը հրաժարվել էր Բաքու մեկնել, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում մեղադրել էր Ֆրասնիային «գաղութատիրական քաղաքականության ու հանցագործությունների» մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ճնշել, «սպանել»․ Ալիևը Փարիզին մեղադրել է գաղութատիրական քաղաքականություն վարելու մեջ