Բաքուն հերքում է խաղաղության պայմանագիր կնքելու նոր նախապայմանների մասին Փարիզի հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադե, արխիվ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադե, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է Ֆրանսիայի արտգործնախարարի երեկվա հայտարարությունը, թե Բաքուն նոր նախապայմաններ է առաջադրում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։

Այխան Հաջիզադեն պնդել է, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը նոր չէ, այն քննարկվել է ավելի քան երկու տարի, և դրա լեգիտիմությունը կասկածի տակ դնելն անընդունդելի է։

«Եթե Ֆրանսիան իսկապես աջակցում է խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքմանը, ինչպես որ հայտարարում է, ապա պետք է կոչ անի Հայաստանին համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։

Պաշտոնական Երևանը պնդում է, որ Բաքվի հետ բանակցություններում Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարց չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գալյան. «Ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղության պայմանագրի կնքումը՝ շատ շուտով հանրությանը հայտնի կլինի»Ալիև. «Գնդակը Հայաստանի դաշտում է»