Բաքուն այսօր արդեն 2-րդ, իսկ վերջին երկու օրերին 7-րդ հաղորդագրությունն է տարածում՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարը խախտելու համար։
Բաքուն հայտնում է, թե «այսօր՝ 08։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Բասարկեչերի (Վարդենիս) շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։ Երևանը հերքում է՝ նշելով, որ Բաքվի պնդումը չի համապատասխանում իրականությանը։
Երևանը վերահաստատում է՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում ու նաև շեշտում, որ այս պահի դրությամբ Բաքուն Երևանին չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը կրկին հիշեցնում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը, ինչին մինչև օրս Բաքուն չի արձագանքել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ն արձանագրում է՝ այս պահի դրությամբ Բաքուն Երևանին չի փոխանցել հրադադարի խախտման ոչ մի հիմնավորում