Բաքուն արձագանքում է Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ այդ մասին գրառում անելով X հարթակում։

Այխան Հաջիզադեն նշել է, որ հայտարարությունները, թե Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի դեմ, անհիմն են։

Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի Սահմանադրությունն է նման պահանջներ պարունակում և պահանջում է փոփոխել այն։ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության պահանջը փակուղի կմտցնի խաղաղության գործընթացը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության պահանջը փակուղի կմտցնի խաղաղության գործընթացը. վարչապետ