Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով այսօր մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այդ մասին Trend ադրբեջանական լրատվական գործակալությանը հայտնել է արտաքին գերատեսչության մամլո ծառայությունը:
Բեռլինում նախարարը կմասնակցի և ելույթ կունենա հունիսի 11-ից 12-ը կայանալիք Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովում և կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։