Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի, կուսակցությունների, Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, տեղեկացնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։
Ըստ հաղորդման՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում դեռևս չի կայացել՝ Տեր-Պետրոսյանի «գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով»։
Նշվում է, որ հանդիպումները սեպտեմբերի 22-ին Երևանի կայանալիք հավաքին ընդառաջ են եղել։
Բագրատ սրբազանի ավելի քան մեկուկես ամսվա անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքներն ավարտվեցին հունիսին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներով:
Սրբազանն առայժմ շարժման հետագա ծրագրերի մասին շատ մանրամասն չի խոսում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատրաստության մեջ ենք». Բագրատ սրբազանի խոսքով՝ պայքարը մինչև ընտրություններ չի ձգձգվի