Բաղերի․ «Մեր պատասխանն Իսրայելին անպատկերացնելի կլինի»

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամադ Բաղերի, արխիվ

«Մեր պատասխանն Իսրայելի կողմից հոկտեմբերի 26-ին իրականացված հարձակմանն արդեն իսկ պլանավորված է և անպատկերացնելի կլինի իսրայելական կառավարության համար», - այսօր հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։

«Ինչպես և նախորդ երկու գործողությունները, այս մեկը ևս այնպես է պլանավորված, որպեսզի ցնցի սիոնիստական վարչակազմի ղեկավարների երևակայությունը», - նշել է իրանցի գեներալը։

Անցած ամիս Իրանը և Իսրայելի փոխադարձ օդային հարվածներ հասցրեցին՝ Իրանը՝ հոկտեմբերի 1-ին, Իսրայելը՝ հոկտեմբերի 26-ին։ Երկու պետությունները շարունակում են սպառնալիքներ հնչեցնել միմյանց հասցեին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներից մեկին․ AxiosԻսրայելական գաղտնի փաստաթղթերի արտահոսքի կասկածանքով ԿՀՎ աշխատակից է ձերբակալվելՀարվածի դեպքում Նեթանյահուն սպառնում է կաթվածահար անել Իրանի տնտեսությունըԽամենեի․ «Աշխարհը կտեսնի Իսրայելի պարտությունը»