Ապօրինի զենք կրելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել Բաբկեն Ասրյանը։ Վերջինիս մոտ, սակայն, զենք չի հայտնաբերվել, և նա ազատ է արձակվել, «Ազատության»-ը հայտնեցին ՆԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էր հայտարարել, որ իր աջակիցներից Բաբկեն Ասրյանին «գողացել են հյուրանոցի հարակից տարածքից»։