ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, «Ազատության»-ը հայտնում են Գլխավոր դատախազությունից:

«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)», - նշված է հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ Քննչականի ղեկավարի ու իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճ էր ծագել:

Աղազարյանը դիտողություն էր արել Քյարամյանին, հորդորել պատգամավորների հետ հարգալից շփվել։ Վեճի ընթացքում Քննչականի ղեկավարը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»: «Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին», - ասել էր Քյարամյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կա՞ կարգապահական վարույթ Արգիշտի Քյարամյանի դեմ՝ ոչ մի պետական կառույց չի մանրամասնում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոտքից գլուխ արան ես». «տղայական» լեզվակռիվ Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջև ԱԺ-ում