Խորհրդարանն այսօր 63 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը:
«Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։
Եվրոպամետ ուժերի «Եվրաքվե» նախաձեռնության կողմից ստորագրահավաքի միջոցով այս նախագիծը նախ ուղարկվել էր Կառավարություն, ապա Ազգային ժողով։ Իշխող ուժի պատգամավորների խոսքով՝ «այս նախագիծը ոչ թե Եվրամիությանն անդամակցության հայտ է, այլ՝ ուղերձ Եվրամությանը, քաղաքական կամքի արտահայտում»։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների կարծիքով, սակայն, նախագիծը «խայտառակ բլեֆ է ընտրությունների նախաշեմին, արտաքին քաղաքական ավանտյուրա ներքաղաքական նպատակներով»։
Մոսկվան Երևանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի քննարկումը դիտարկում է իբրև ԵԱՏՄ-ից ելքի սկիզբ։ Օրերս էլ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը նույնաբովանդակ հայտարարություն էին արել՝ նշելով, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցությունն անհնար է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհնար է. ՌԴ դեսպան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը «սառեցված է». Գալուզին