Ադրբեջանում ընդդիմադիր գործիչ է անհետացել

Նաթիգ Մեհթի

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարում է քաղաքական ուժի ներկայացուցիչ Նաթիգ Մեհթիի անհետացման մասին։

Քաղաքական ուժը պնդում է, որ մայիսի 10-ից վեր նրա հետ կապ հաստատել չի հաջողվում։

Ըստ հաղորդագրության՝ Մեհթիի ընտանիքը փորձել է Ներքին գործերի նախարարությունից տեղեկատվություն ստանալ ընդդիմադիր գործչի հնարավոր ձերբակալության մասին, բայց պաշտոնական մարմիններից պատասխան չի ստացվել։

«Թուրան» գործակալությունը գրում է, որ լրատվամիջոցի հարցմանը ևս իրավապահները չեն արձագանքել։