«Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարարի և այլ պաշտոնական անձանց ուղղաթիռի կործանման լուրը խորը մտահոգել է մեզ»,- հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։
«Հուսով ենք և աղոթում ենք նրանց անվտանգության համար, մինչ փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական Բաքուն իր հերթին է հայտարարում՝ «Ադրբեջանը՝ որպես բարեկամական և եղբայրական ժողովուրդ, պատրաստ է ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահն էր արձագանքել իրանցի պաշտոնակցին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին լուրերին, որը տեղի է ունեցել իր հետ հանդիպումից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքից ժամեր անց. ինչ է հայտնի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ