«Այս հաղթանակը ներշնչանքի աղբյուր դարձավ ամբողջ թյուրքական աշխարհի համար». Էրդողանը՝ Ալիևին

«Ձեր գերագույն հրամանատարությամբ ձեռք բերված այս հաղթանակը հպարտության ու ներշնչանքի աղբյուր դարձավ ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի համար», - Հաղթանակի օրվա առթիվ Իհամ Ալիևին ուղղված նամակում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Մենք նաև ուրախ ենք այն բանի համար, որ այս տարի այս հին հողերի վրա, որոնց նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանեցիք անցած տարի Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության շնորհիվ, 30 տարի անց առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին» նշել է Էրդողանը։

44-օրյա պատերազմում հաղթանակն Ադրբեջանն այսօր է նշում։