Ավերիչ երկրաշարժից 36 տարի անց վերաօծվեց Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ձեռամբ։ Մայր Աթոռից նաև Փրկչի խաչափայտի մասունքն էր տեղափոխվել Գյումրի։
150 տարի առաջ Անիի Մայր տաճարի կրկնօրինակով կառուցված Ամենափրկիչը 88-ի երկրաշարժին էր խոնարհվել։ Հանգանակություններով կառուցված եկեղեցին վերակառուցվեց կրկին տարիներ շարունակ իրականացված հանգանակությունների հաշվին։
Վեհափառը հավաքվածներին պատգամեց համախմբվել Հայ եկեղեցու շուրջ. - «Հայորդաց եկեղեցանվիրումի ու առ Աստված մշտավառ հավատքի շնորհիվ կառուցվող և վերականգնվող ամեն մի սրբավայր դառնում է հույսի և զորության աղբյուր՝ բարությամբ ազնվությամբ, սիրով առ հայրենին զորացնելով Քրիստոսին հավատացող ազգիս զավակների ոգին։ Անժխտելի ճշմարտություն է՝ մեր ժողովրդի հոգևոր կյանքը եկեղեցու շուրջ համախումբ մնալով է ծաղկում, եկեղեցու շուրջ համախումբ մնալով է ամրապնդվում ժողովրդի կամքը, սրբազան մեր արժեքներով ապրելու և դիմակայելու ապազգային ընթացքներին, պայքարելու վասն արդարության ու ճշմարտության և ազգային մեր իրավունքների պաշտպանության»։
Մինչ Ամենափրկիչ եկեղեցում վերաօծման կարգն էր մատուցվում, եկեղեցու հարևանությամբ տեղադրված հուշարձանի մոտ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին գալիս իշխանության ներկայացուցիչները։ Վարչապետը տիկնոջ հետ էր եկել։
Փաշինյանը Գյումրի հասավ, երբ ավարտվել էր Ամենափրկչի վերաօծման կարգը, եկեղեցի այդպես էլ չմտավ, բայց Գյումրիից Փարիզ մեկնեց՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը։ Առհասարակ Ամենափրկչի վերաօծմանը նույնիսկ տեղական մակարդակով իշխանության որևէ ներկայացուցիչ ներկա չէր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վարչապետը տիկնոջ հետ ժամանել է Փարիզ Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Վանաձոր, Սպիտակ, Գյումրի՝ երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ