Բելառուսական "Весна" իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ առնվազն 33 մարդ այս շաբաթ Բելառուսում դատարանի առաջ է կանգնելու 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող զանգվածային ցույցերին մասնակցելու համար։
Պաշտոնական տվյալներով՝ այդ ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր ձայների 80,1 տոկոսը։
Ըստ "Весна"-ի՝ ավելի քան 2500 հոգի, որոնք մասնակցել են մի քանի ամիս շարունակվող հանրահավաքներին, դատապարտվել են «հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողություններին մասնակցելու» մեղադրանքով։
Հազարավոր մարդիկ կալանավորվեցին 2020-ի օգոստոսի ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաների համար, իսկ իրավապաշտպան կազմակերպություններն անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքեր են արձանագրել: Բախումների ժամանակ մի քանի մարդ է մահացել։