Այսօր ավարտվել են «Արազ 2024» անվանումը կրող համատեղ իրանա-ադրբեջանական մարտավարական զորավարժությունները, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժություններն ընթանում էին Իրանի հյուսիսում գտնվող Ասլանդուզ բնակավայրի մերձակայքում։ Դրանց մասնակցում էին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հատուկ նշանակության ուժերի զինծառայողները։
«Զորավարժությունների ընթացքում անօրինական զինված խմբավորումների տեղակայման վայրերը պարզելու, դրանց գործողությունների ուղղությունները բացահայտելու նպատակով անօդաչու թռչող սարքեր են կիրառվել»,- հաղորդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։