Ուկրաինայի օդային ուժերը հայտնում են՝ Ռուսաստանն անցած գիշերվանից անօդաչուներով և բալիստիկ հրթիռներիով լայնածավալ հարձակում է իրականացրել՝ Ուկրաինայի վրա արձակելով 73 հարվածային դրոն և «Իսկանդեր-Մ» տիպի հրթիռներ։
Ուկրաինական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ Կիևի, Չերկասի, Վիննիցայի, Կիրովոգրադի, Ժիտոմիրի, Պոլտավայի, Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Նիկոլաևի մարզերում օդուժին հաջողվել է խոցել 67 անօդաչու թռչող սարք։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևում օդային հարձակման նախազգուշացումը շարունակվել է հինգ ժամ։ Կիևի վրա գրոհած բոլոր անօդաչու թռչող սարքերը չեզոքացվել են, հայտնել է մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
Նախնական տվյալներով՝ քաղաքում ավերածություններ կամ զոհեր չկան։
Նիկոլաևի շրջանում ռուսական դրոնների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ենթակառուցվածքային օբյեկտում, տեղի իշխանությունները հայտարարել են՝ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս հաղորդումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը Կիևում քննարկել է Ռուսաստանի դեմ հեռահար զենքի կիրառման հարցը