Աստանայում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանան, արխիվ

Աստանայում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը, այս մասին հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։ Բանակցությունների օրակարգի մասին չի հաղորդվում։

Վերջին տարիներին երեք երկրները հետևողականորեն խորացնում են կապերը ռազմական, տնտեսական և այլ ոլորտներում:

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ Հայաստանի իշխանությունների, ադրբեջանական կողմից ռազմական գործողություններում ներգրավված են եղել նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայինները։ Այդ մասին հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։