Պատժամիջոցները Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի դաշնակիցների դեմ, որոնք «լուրջ հանցագործություններ են գործել» Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ, պետք է ուժի մեջ մնան, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։
Բեռլինն առաջարկել է «խելացի մոտեցում» պատժամիջոցներին, որպեսզի սիրիական բնակչությունը որոշակի թեթևացում ստանա, լրագրողներին ասել է Բերբոքը Ռիադում, որտեղ արևմտյան և արաբական երկրների արտաքին գործերի նախարարները Սիրիայի հարցով տարածաշրջանային համաժողով են անցկացնում։
«Սիրիացիներին այժմ անհրաժեշտ են արագ դիվիդենտներ իշխանության անցումից, և մենք շարունակում ենք օգնել Սիրիայում նրանց, ովքեր ոչինչ չունեն, ինչպես արել ենք քաղաքացիական պատերազմի տարիներին, ևս 50 միլիոն եվրո կտրամադրենք սննդի, ժամանակավոր կացարանների և բժշկական օգնության համար»,- հավելել է նա։
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասն էլ ասել է, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Բրյուսելում ամսվա վերջին՝ քննարկելու Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիայի հարցով տարածաշրջանային համաժողով՝ արևմտյան և արաբական երկրների մասնակցությամբ