Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի և ռուսական «Գազպրոմ»-ի միջև գործընկերության ընդլայնման մասին պայմանավորվածությունից հետո համացանցում արշավ է սկսվել՝ ուկրաինացի օգտատերերը կոչ են անում բոյկոտել SOCAR-ի բենզալցակայանները։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։
Լրատվամիջոցի համաձայն՝ Ուկրաինայում գործում է SOCAR-ի 57 լցակայան։
Ադրբեջանի և Ռուսաստանի նավթային հսկաները «բազմազան ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու» շուրջ պայմանավորվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու պետական այցի ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պուտինի Ադրբեջան այցն ազդարարում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազման մասինՄոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը․ ռուսական հարթակը «Բաքվի համար ընդունելի է»