Արսենյանը հանդիպել է Կարասինի հետ

Գուրգեն Արսենյանը, արխիվ

Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ։

«Ես ժամանել եմ, որպեսզի այս անհանգիստ ժամանակաշրջանում փորձեմ ջանքեր գործադրել՝ հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որպեսզի այդ հարաբերությունները լինեն այն վիճակում, որը կբավարարի մեզ», - TAСС-ի փոխանցմամբ՝ ասել է Արսենյանը։

Ըստ ռուսական գործակալության՝ Արսենյանը նաև նշել է. - «Մենք պատասխանատու ենք մեր ժողովուրդների համար։ Մենք պետք է այնպիսի գործողություններ ձեռնարկենք, որ մեր ժողովուրդները ապրեն հանգիստ, անվտանգ ու բարեկեցիկ միջավայրում», - Հայաստանի դեսպանի խոսքերն է մեջբերում ռուսական գործակալությունը։

Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել նախագահի՝ օգոստոսի 14-ի հրամանագրով։ Դրանից օրեր առաջ նա վայր էր դրել պատգամավորական մանդատը, իսկ փաստաթղթերը Մոսկվա ուղարկել անցած աշնանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գուրգեն Արսենյանն «անցավ դեսպանի լիազորությունների լիարժեք կատարմանը»