Գերմանիայի արևմուտքում հյուրանոցի մասնակի փլուզման հետևանքով երկու մարդ է զոհվել, կան վիրավորներ:
Դեպքը տեղի է ունեցել Ռեյնլանդ-Պֆալց նահանգում, փլատակներում դեռ երեք մարդ կա, որոնք ըստ ամենայնի լուրջ վնասվածքներ են ստացել, հայտնում են Գերմանիայի պաշտոնական աղբյուրները։
Ժամեր առաջ հաղորդվել էր, որ հաջողվել է փրկել չորս մարդու՝ այդ թվում մանկահասակ երեխայի կյանք։