Առնվազն 6 մարդ է զոհվել Խորվաթիայի Դարուվար քաղաքի ծերանոցում արձակված կրակոցների հետևանքով։ Հարձակվողը ձերբակալված է, զոհերի թվում է նաև նրա մայրը, որը 10-ը տարի ապրել է այդ ծերանոցում։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 22-ի առավոտյան։ Հարձակվողը ատրճանակով մտել է մեծահասակների խնամքի հաստատություն և կրակ բացել։
Զոհերի թիվը կարող է աճել, վիրավորների թվում ծանր վիճակում գտնվողներ կան։ Խորվաթիայի նախագահը, վարչապետը, խորհրդարանի անդամները ցավակցություն են հայտնել զոհվածների հարազատներին։
N1 լրատվական կայքը հայտնել է, որ հարձակվողը պատերազմի վետերան է, ծնվել է 1973 թվականին։
Հանցագործության դրդապատճառները պարզ չեն։