Ըստ Միշուստինի՝ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի առևտուրը աճել է 14 անգամ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստին, արխիվ

Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելուց օգուտներ են ստանում հնգյակի բոլոր պետությունները, առաջին հերթին ներքին սահմաններին մաքսային վերահսկողության բացակայության շնորհիվ, այսօր ասել է Ռուսաստանի վարչապետը։

ԵԱՏՄ հիմնադրման 10-ամյակի առիթով «Ռոսիա-24» հեռուստաընկերության հարցազրույցում որպես օրինակ Միխայիլ Միշուստինը նշել է, որ Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը միության շուկա, Բելառուսը և Ղազախստանը՝ ավելի քան երկու անգամ, Ղրղըզստանը՝ եռակի։

Ամսվա սկզբին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին Հայաստանի վարչապետը շեշտել էր, որ հայկական կողմը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների պահպանման օգտին և իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ»-ին