Հայաստանը 8-րդ տեղը գրավեց «Եվրատեսիլում». հաղթողը Շվեյցարիան է

Հայաստանի ներկայացուցիչը

Հայաստանը 8-րդ տեղը գրավեց «Եվրատեսիլ-2024»-ում։ Առաջին տեղում Շվեյցարիան է՝ Նեմոն իր The Code երգով։

Շվեդիայի Մալմյո քաղաքում անցկացվող «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնում էր «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով:

Երկրորդ հորիզոնականում Խորվաթիան է, երրորդում՝ Ուկրաինան։