Հայ-վրացական ռազմավարական գործընկերությունը կծառայի նաև տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը. Փաշինյան

Վրաստանի և Հայաստանի վարչապետները, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վրացի պաշտոնակցին՝ Իրակլի Կոբախիձեին Անկախության օրվա առթիվ հղած ուղերձում վստահություն է հայտնել, որ խորացող ռազմավարական գործընկերությունը կծառայի երկու պետությունների և տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը։

«Կարևորում եմ այս տարվա մարտին Երևանում մեր ունեցած արդյունավետ քննարկումները երկկողմ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ», - կառավարության լրատվականի հաղորդմամբ՝ նշել է Փաշինյանը:

Նա կարևորել է նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը: