Արմեն Գրիգորյանը կմեկնի Պրահա, ապա Բեռլին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Չեխիա։

Ըստ ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանը Պրահայում կմասնակցի «Ժողովրդավարության վճռականության և կայունության ապացուցում» խորագրով «Ֆորում 2000» կոնֆերանսին:

Գրիգորյանը նաև աշխատանքային հանդիպումներ կունենա:

Չեխիայից ԱԽ քարտուղարը կմեկնի Գերմանիա՝ Բեռլին, որտեղ ևս նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:

Այլ մանրամասներ ԱԽ գրասենյակը չի փոխանցում։