Արմեն Եգանյանը նշանակվել է նաև Էկվադորում Հայաստանի դեսպան

Արմեն Եգանյանը, արխիվ

Բրազիլիայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Էկվադորում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)։

Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Եգանյանը 2003 թվականից երեք տարի եղել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության խորհրդականը, 2011-2017 թվականներին Կանադայում Հայաստանի դեսպանն էր, 2020-ից Հայաստանի արտգործնախարարության ամերիկյան երկրների վարչության պետն է։ Իսկ Բրազիլիայում Հայաստանի դեսպանն է 2023-ի մարտից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում Հայաստանի դեսպան