Կանխորոշել ապագան մաթեմատիկայով, համադրել ու հավաքել տվյալները, դրանք վերածել վիճակագրության․ ԵՊՀ-ում են սա սովորում, արդեն 6 տարի։
Կարեն Քեռյանի ղեկավարած «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրին այս տարի ռեկորդային՝ 60 ուսանող ունի։
Նրանցից մեկն էլ մաթեմատիկայի ուսանողական օլիմպիադայից ոսկով վերադարձած Արման Ֆահրադյանն է․ - «Ես էլ ուզում էի այնպիսի բանով զբաղվեի, որի հիմքում մաթեմատիկան ավելի խորն է ընկած»:
Բարդ թվացող ու ոմանց վախեցնող արհեստական բնականությունը Նորայրին էլ է նույն՝ մաթեմատիկայի պատճառով գրավել: Այստեղ կարծում են՝ իրենք աշխատաշուկայի համար բանիմաց կադրեր են պատրաստում:
«Ինչպե՞ս կապացուցեք, որ այստեղից ուղիղ գործի են գնում» հարցին պատասխանելու է գալիս Լևոնը՝ մագիստրոսական այս ծրագրի շրջանավարտ է, աշխատում է «Փիքսարտ»-ում, դասավանդում հենց այստեղ. - «Ծրագիրն, ըստ էության, առաջարկում է բալանս՝ տեսականի և կիրառականի միջև, բալանս՝ մաթեմատիկայի և ծրագրավորման միջև։ Էստեղ ուսանողները ստանում են և՛ մեկը, և՛ մյուսը»:
Մագիստրոսական ծրագիրն ավարտելուց հետո ուսանողների մի մասն իրեն գիտության մեջ ու ակադեմիական միջավայրում է տեսնել ուզում, մեծ մասը՝ մասնավորում, ուզում են նոր գործիքներ ստեղծել, որոնք կիրառության նոր ոլորտներ գրավող ավտոմատ կանխորոշումներ կանեն։