Մոսկվան պնդում է՝ Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում, տարածաշրջանի երկրները պետք է պայքարեն այդ փորձերի դեմ։
«Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի՝ հենց ՆԱՏՕ-ի բլոկի երկրների կողմից պղտոր ջրում ձուկ բռնելու մեծ ցանկությունը, իսկ դրանից առաջ էլ՝ այդ պղտոր ջուրը խառնելը։ Այս փորձերն առաջին անգամ չեն տեղի ունենում», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ առանց հստակ անուններ հնչեցնելու։
Ռուսաստանցի պաշտոնյան պնդել է՝ «պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն ընդհանուր ապակայունացումը, որն արդեն տեսանելի է աշխարհի տարբեր կետերում, չտարածվի մեր ընդհանուր տարածաշրջանում»։
Դեռ օգոստոսի վերջին պաշտոնական Երևանն էր կոչ արել Մոսկվային՝ սաբոտաժի չենթարկել Հարավային Կովկասում խաղաղության ջանքերը։ Երևանը կասկածի տակ էր դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի կառուցողական ներգրավվածությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ԱԳՆ-ը հակադարձում է Լավրովին, ռուս գործընկերներին կոչ անում սաբոտաժի չենթարկել Հարավային Կովկասում խաղաղության ջանքերը