Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը և հայտարարել, որ միջազգային օրակարգի շուրջ որևէ տարաձայնություն չի եղել։
«Երեկ և նախօրեին մենք հնարավորություն ունեցանք քննարկելու գլոբալ բնույթի հարցեր, ինչը ինձ և Ձեզ ուրախացրեց, ես վստահ եմ՝ մենք որևէ տարաձայնություններ չունեցանք միջազգային օրակարգի շուրջ», - ռուս պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է Լուկաշենկոն։
Բելառուսի առաջնորդի խոսքով՝ քննարկել են նաև ներքին հարցեր, և « տեղի ունեցավ անկեղծ խոսակցություն՝ առանց մեղադրանքների»։
«Դուք շատ էիք խոսում ադրբեջանա - հայկական կարգավորման մասին, և ի զարմանս ինձ՝ ընկալվեց», - նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Այս շաբաթ ԱՊՀ մոսկովյան գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահի՝ հայ - ադրբեջանական կարգավորման վերաբերյալ հայտարարությունները, որոնց մասին խոսել է Բելառուսի նախագահը, հաղորդագրություններում, ռեպորտաժներում չեն հրապարակվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանը կրկին առաջարկում է Բաքվին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված էՌուս սահմանապահները հեռանում են Իրան-Հայաստան հսկիչ-սահմանային կետիցԱլիևը և Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր ժամկետի մասին