Անկարան շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում լարվածությունը դադարեցնելու ուղղությամբ․ Էրդողանը՝ Պուտինին

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը, արխիվ

Անկարան շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում լարվածությանը վերջ դնելու համար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էդողանը։

Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ Էրդողանը նաև շեշտել է, որ Անկարան կշարունակի ջանքերը՝ նպաստելու խաղաղ գործընթացներին։

Թուրքիան մի քանի անգամ հայտարարել է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են և հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպասվում է Հայաստանի և Թուրքիայի միջգերատեսչական հանդիպում. օրակարգը հայտնի է

Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Կրեմլը երեկ հաղորդել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա, անդրադարձել նաև մի շարք միջազգային թեմաների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին