Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) հայտարարում է, որ ինքն է համակարգում կալանավորների լայնածավալ փոխանակումը, որում ներգրավված են միանգամից հինգ պետություններ՝ մի կողմից՝ Ռուսաստանը և Բելառուսը, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգները, Գերմանիան և Սլովենիան։
«Փոխանակումը տեղի կունենա այսօր՝ մեր կառույցի համակարգմամբ։ Այս գործողության ընթացքում հիմնական միջնորդական դերակատարությունն իր վրա էր վերցրել Թուրքիայի հետախուզությունը», - նշված է MIT-ի հայտարարության մեջ։
- Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրներ սկսել են զանգվածային գերիների փոխանակում: Այն, ինչպես սպասվում է, կլինի իր տեսակի մեջ ամենախոշոր փոխանակումը Սառը պատերազմի ավարտից ի վեր:
- Bloomberg-ը, Sky News-ը, CNN-ը և արևմտյան այլ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, նշում են, որ փոխանակումն ընթանում է Ռուսաստանում մի քանի քաղբանտարկյալների անհետանալուց հետո: Դա ենթադրությունների տեղիք է տվել, որ նրանք պատրաստ են փոխանակման: Պարզ չէ, թե որ բանտարկյալներն են ներառված փոխանակման մեջ: