Անկարան կրկին կոչ է անում Վաշինգտոնին դադարեցնել համագործակցությունը սիրիացի քրդերի հետ, Мilliyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք անընդհատ հիշեցնում ենք մեր ամերիկացի գործընկերներին Սիրիայում գործող քուրդ զինյալներին ցուցաբերվող աջակցության որոշումը վերանայելու անհրաժեշտության մասին», - նշել է Ֆիդանը՝ հավելելով․ - «Վաշինգտոնը պետք է դադարեցնի համագործակցությունը Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների հետ»։
Ֆիդանի խոսքով՝ վերջին շրջանում ամերիկյան կողմի մոտեցումն այս հարցում որոշակիորեն փոխվել է:
«Այս խնդրի շուրջ մեր շփումները ընդլայնվել են։ Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ևս հակված է այս հարցով բանակցություններ անցկացնել», - նշել է Ֆիդանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան նոր հարվածներ է հասցնում Սիրիայի քրդերին