Անդրեյ Սիբիգան՝ Ուկրաինայի նոր արտգործնախարար

Անդրեյ Սիբիգան

Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր ընդունեց ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հրաժարականը և նոր արտգործնախարար նշանակեց նրա առաջին տեղակալ 49-ամյա Անդրեյ Սիբիգային։

Խորհրդարանը հաստատեց նաև երկու նոր փոխվարչապետերի նշանակումը։ Իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցությունը երեկ առաջարկել էր կառավարության կազմում փոփոխություններ և մի շարք նոր նշանակումներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրաժարական է տվել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան