Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը, որ պահվում են Բրիտանական թանգարանում, արդեն Հայաստանում են։
Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ից, շուրջ վեց ամիս, դրանք կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ Մայր աստվածությանը վերաբերող նմուշների հետ։ Ցուցադրությունը կոչվում է «Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ»:
Your browser doesn’t support HTML5
Պատմության թանգարանի տնօրենն ավելի վաղ «Ազատության»-ը փոխանցել էր, որ Բրիտանական թանգարանի հետ Անահիտի ցուցադրությունը Հայաստանում կազմակերպելու հարցը սկսել են քննարկել, երբ հենց Բրիտանական թանգարանն անցած տարի մայիսին Հայաստանի պատմության թանգարանից մի քանի նմուշներ էր ցուցադրել, այդ թվում՝ արջի տեսքով մի ծիսանոթ, որը հենց համադրել էր Անահիտ աստվածուհու հետ:
Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև փոխառության պայմանագիրը փետրվարի 2-ին ստորագրեց Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Բրիտանական կողմն իր ստորագրությունն ավելի վաղ էր դրել:
Անահիտի բրոնզաձույլ արձանը երբեք Հայաստանում չի ցուցադրվել։ Ըստ Բրիտանական թանգարանի կայքի՝ Անահիտայի պաշտամունքային արձանի այս գլուխը գտնվել է 1870 ականներին՝ Էրզրումի Սաթալա բնակավայրում։ Մի քանի հնավաճառներ այն ձեռքից ձեռք են փոխանցել, ի վերջո, Անահիտի կիսանդրին Բրիտանական թանգարանն է ձեռք բերել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ». Անահիտ աստվածուհու արձանը կգա Հայաստան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երիտասարդները պահանջում են ետ վերադարձնել Անահիտի արձանը