Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, հայտնում է վարչապետի մամուլի քարտուղարը։
Առավոտյան հաղորդվեց, որ Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից, կան փլուզումներ և փակ ճանապարհներ, նախնական տեղեկություններով՝ մեկ զոհ։
«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 3 զոհ, 2 անհետ կորած Լոռիում ու Տավուշում հեղեղների հետևանքով. ինչ է հայտնի