Amnesty International (Ամնեսթի ինտերնեյշնլ) հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել COP29-ից հետո ձերբակալված լրագրողներին և առաջարկում է այդ կոչին միանալ նաև ցանկացողներին՝ նամակ ուղարկելով Ադրբեջանի նախագահին։
Դեկտեմբերի 6-ին՝ Բաքվում տեղի ունեցած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 համաժողովից հետո, Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են յոթ լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների՝ «մաքսանենգության» կեղծ մեղադրանքներով, որով նրանց սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:
Նրանց կամայական կալանավորումն ու հետապնդումը հաշվեհարդար է լրագրողական աշխատանքի համար և մասն է քննադատությունը լռեցնելու համար կառավարության կողմից կիրառվող ճնշումների, որ ահագնացել են մոտ մեկ տարի առաջ, նշում է իրավապաշտպան կազմակերպությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում լրագրողների դեմ ճնշումների նոր ալիք է սկսվել