ԱՄՆ-ը ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը։ Նշվում է, որ ավելի քան 200 իրավաբանական անձինք են ենթարկվել սահմանափակումների, այդ թվում՝ "УМК-Сталь"-ը, ցուցահանդեսային "Патриот" կենտրոնը և զինվորական պարագաների "Военторг" խանութը։

Պատժամիջոցների ցանկում է հայտնվել նաև "Запорожская АЭС" դաշնային պետական ձեռնարկությունը։ Այն ռուսական իրավաբանական անձ է, որը ստեղծվել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանի համար։

Սահմանափակումները վերաբերում են նաև Մոսկվայի հետ առնչություն ունեցող Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Թուրքիայի ընկերություններին:

Անձնական պատժամիջոցներ են կիրառվել նաև 16 անձի նկատմամբ, հիմնականում գործարարներ, որոնք առնչություն ունեն պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է առավելագույն պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ մինչև Բայդենի պաշտոնավարման ժամկետի ավարտը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական էներգակիրներ տեղափոխող նավերը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով մնում են ջրերում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ