ԱՄՆ-ը չինական երեք ձեռնարկությունների և մեկ ֆիզիկական անձի նկատմամբ առաջին պատժամիջոցներն է սահմանել՝ ռուսական ընկերությունների հետ համագործակցությամբ համալիր սպառազինության համակարգեր արտադրելու համար, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Նշվում է, որ Garpiya ԱԹՍ-ները մշակվել և արտադրվել են Չինաստանում ռուսական ընկերությունների հետ համագործակցությամբ, և դրանք օգտագործվել են Ուկրաինայում կարևոր ենթակառուցվածքներ ոչնչացնելու համար։
Թեև ԱՄՆ-ն ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել չինական ձեռնարկությունների նկատմամբ, որոնք համագործակցում են ռուսական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ, սակայն, ըստ «Ամերիկայի ձայն»-ի, նոր պատժամիջոցներն առաջինն են ԱՄՆ-ի կողմից չինական ձեռնարկությունների դեմ, որոնք ուղղակիորեն մշակում և արտադրում են սպառազինության համալիր համակարգեր ռուսական ընկերությունների հետ համագործակցությամբ։
Միլլերն ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի հետապնդել նրանց, ովքեր «աջակցում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում բալիստիկ հրթիռների տարածմանը նպաստող մատակարարների նկատմամբ