ԱՄՆ-ը պատրաստ է խստացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները՝ պատերազմն Ուկրաինայում դադարեցնելու համար. ԱՄՆ բանագնաց

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ նախագահ Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

New York Post-ին տված հարցազրույցում ամերիկացի պաշտոնյան համոզմունք է հայտնել, թե պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրելու առումով ԱՄՆ-ն ավելի ակտիվ է, քան մյուս երկրները:

«Ճնշումը չի կարող լինել պարզապես ռազմական: Պետք է գործադրել տնտեսական ճնշում, դիվանագիտական ճնշում, ինչ-որ տեսակի ռազմական ճնշում, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ ընթանում է մեր ուզած ուղղությամբ»,-ասել է Քելոգը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում խաղաղության ծրագիր հաջորդ շաբաթ չի ներկայացվի. Քելլոգ