ԱՄՆ-ը հորդորել է Իսրայելին՝ փոփոխել Հորդանան գետի Արևմտյան ափին իր գործողությունները

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթին, արխիվ

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները սեպտեմբերի 10-ին հորդորել են Իսրայելին՝ փոփոխություններ կատարել օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափին իր գործողություններում, երբ զինվորականները խոստովանել են, որ իրենց արձակած կրակի հետևանքով, հավանաբար, ամերիկացի ակտիվիստ է այնտեղ սպանվել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծիք էր հայտնել, որ Այսենուր Էզգի Էյգիի սպանությունը «դժբախտ պատահար» է, մինչդեռ և՛ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, և՛ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն այն անվանել էին «չհիմնավորված»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը խոստանում է պատժել ամերիկացի երեք զինվորների մահվան մեղավորներին