Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հնարավորություն է տեսնում Բաքվում կայացած ճեպազրույցում, այս մասին ասել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։ Նա Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի, անվտանգության հարցերով խորհրդականի և հատուկ ծրագրերի խորհրդականի հետ։
Ջեյմս Օ՛Բրայենը նշել է, որ եթե հաշվի առնենք, թե ինչպես են վերջին տարիների իրադարձությունները նպաստել, որ Ադրբեջանը առանցքային դեր խաղա տարածաշրջանի քաղաքականության վերափոխման գործում, ապա կտեսնենք Հայաստանի հետ խաղաղության հասնելու կարևոր պահը։
«Սա ճանապարհ է, որը թույլ է տալիս և լուծել երկարամյա վեճը երկրների միջև, և ապագայում խաղաղ հարևանություն հաստատել», - ասել է նա։
ԱՄՆ փոխպետքարտուղարը նշել է, որ հայ-ադրբեջանական կարգավորումը պայմաններ կստեղծի Կենտրոնական Ասիայից, Ադրբեջանով, իսկ այնտեղից Վրաստանի ու Հայաստանի տարածքով բեռները համաշխարհային շուկաներ տեղափոխելու համար։
«Սա օգուտ կբերի յուրաքանչյուր երկրի և ավելի մեծ տնտեսական հնարավորություններ կստեղծի տարանցիկ երկրների համար։ Մենք քննարկում ենք այս ուղղությամբ աշխատելու կարևորությունը, և երկու կողմերն էլ ասում են, որ շատ շահագրգռված են, որպեսզի դա իրականացվի», - ասել նա, ըստ էության, նկատել տալով Ռուսաստանի տարածքը շրջանցող ուղիների կարևորությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպմանը