Ամերիկան ևս 400 մլն դոլարի օգնություն է հատկացնում Ուկրաինային, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ այսօր ժամանելով Կիև։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, օգնության նոր փաթեթը ներառում է զենք-զինամթերք և ռազմական տեխնիկա։
Սա Օսթինի չորրորդ այցն է Ուկրաինա, այն տեղի է ունենում Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ։
«Ուկրաինայի հարցում միանշանակ աջակցություն կա թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական թեկնածուների ճամբարներում», - ասել է Օսթինը։
Առայժմ, սակայն, Վաշինգտոնը հավանություն չի տվել Կիևին հուզող ամենակարևոր հարցով՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու խնդրանքին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պենտագոնի ղեկավարը ժամանել է ԿիևՆԱՏՕ-ին անդամակցության այլընտրանքը միջուկային զենք ունենալն է․ ԶելենսկիԶելենսկին ներկայացրել է «հաղթանակի պլանը». «Պիտի փոխենք հանգամանքները, որ ՌԴ-ին պարտադրենք խաղաղություն»ԱՄՆ-ը լրացուցիչ գրեթե 8 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինայի պաշտպանական կարիքների համարՊենտագոնը Կիևին տրամադրում է 375 միլիոն դոլարի սպառազեն