ԱՄՆ-ը և Արևմուտքը փորձում են սողոսկել Հարավային Կովկաս. ՌԴ նախագահի օգնական

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով, արխիվ

ԱՄՆ-ը և Արևմուտքը փորձում են «սողոսկել» Հարավային Կովկաս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացի միջոցով, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Միացյալ Նահանգները և մի շարք այլ արևմտյան երկրներ փորձում են [Ադրբեջանի և Հայաստանի միջև] խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներին կցվել։ Մենք կարծում ենք, որ ողջ սևագիր աշխատանքները կատարվել են Մոսկվայում, և այժմ արևմուտքցիները պարզապես ցանկանում են սողոսկել բանակցային գործընթաց և այդկերպ սողոսկել տարածաշրջանային հարցերի մեջ ու բուն տարածաշրջան», - ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Ուշակովը պնդել է՝ բանակցող կողմերից ոչ բոլորն են ողջունում Արևմուտքի դերը:

«Մեղմ ասած, նույնիսկ երկկողմ բանակցությունների [Հայաստանի և Ադրբեջանի միջև] ոչ բոլոր մասնակիցներն են ողջունում Արևմուտքի այս դերը և բանակցային գործընթացին խառնվելու այս փորձերը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ առանց հստակեցնելու՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն է դեմ Արևմուտքի դերակատարությանը:

Ուշակովը հայտարարել է նաև, թե Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը «ողջունելի չէ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում․ ԶախարովաՄակրոնը վերահաստատում է անվերապահ աջակցությունը ՀայաստանինԱլիևը զգուշացնում է Հայաստանին «չզինվել ու չմոռանալ վերջին պատերազմները», Երևանն արձագանքում է